Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արթուր Վանեցյան. Ազատ ու արդար ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, որն անձնական և կուսակցական շահ չի հետապնդելու

Արթուր Վանեցյան. Ազատ ու արդար ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, որն անձնական և կուսակցական շահ չի հետապնդելու
05.12.2020 | 20:54

Վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը լինելու է վերկուսակցական վարչապետ, նրա խնդիրն է լինելու հակաճգնաժամային կառավարումը երկիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելը, այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Վազգեն Մանուկյանը և նրա ղեկավարած քաղաքական ուժը չեն մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ազատ ու արդար ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, որն անձնական և կուսակցական շահ չի հետապնդելու: Անցումային կառավարությունը շատ անելիքներ ունի», - ասաց Վանեցյանը:

Դիտվել է՝ 5417

Մեկնաբանություններ